Փաշինյանն ասում է, թե Գորիսը Հայաստանի խոշոր հյուրանոցային տնտեսություն ունեցող քաղաքներից է:
Այո, դե ֆակտո Գորիսն այդպիսին է, բայց այդ հյուրանոցային ցանցը ի՞նչ ծանրաբեռնվածություն ունի, ի՞նչ ենթակառուցվածքներ, լոգիստիկ ուղղություններ է սպասարկում:
Իրականությունն այն է, որ Գորիսի հյուրանոցային ցանցը կայացավ միայն այն բանի շնորհիվ, որ գտնվում էր Արցախի ճանապարհին, որ Իրան-Հայաստան-Վրաստան մայրուղու հանգուցային կենտրոններից մեկն էր:
Հիմա, երբ Գորիս-Կապան ճանապարհը GPS-ով հանձնել է ադրբեջանցիներին, երբ հայկական Արցախում Ալիևը շքերթներ է կազմակերպում, Գորիսը վերածվել է սովորական փակուղու:
Հյուրանոցը կա, ռեստորանը կա, բայց օգուտ չի բերում, անհրաժեշտ ֆունկցիա չունի:
Այսինքն՝ այդ ճյուղը կմեռնի: Բայց Փաշինյանը դա չի խոստովանի, ձև կտա, թե մտահոգված է, ներդրումներ կխոստանա, միայն թե ձայներ ստանա ընտրությունների ժամանակ:
Էդուարդ Սարիբեկյան